Սիրիայում ՌԴ օդուժը ոչնչացրել է ԻԼԻՊ-ին պատկանող նավթապահեստ, նավթի մշակման գործարան և բենզատարներ
Մերձավոր Արևելք
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հաղորդել են ԻԼԻՊ-ի գրոհայինների տնտեսական օբյեկտներին ռուսական ինքնաթիռների կողմից հասցված նոր հարվածների մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ռուսական ռմբակոծիչները «Հմեյմիմ» ավիաբազայից կատարել են Սիրիայի հյուսիսի ու արևելքի նավթառատ տարածքներում բենզատարների շարասյունների ու նավթամշակման գործարանների ոչնչացման մարտական առաջադրանքներ: Ռաքքա քաղաքից 15 կմ հարավ արևմուտք ոչնչացվել է խոշոր նավթապահեստ»,- հայտնել է Կոնաշենկովը:
Բացի դրանից, Ռաքքայի տարածքում ոչնչացվել է նավթավերամշակման մի գործարան: Զինվորականների տվյալներով այդ օբյեկտները զինյալների եկամուտների հիմնական աղբյուրներն էին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան