«Ժառանգություն»-ը պատրաստ է միանալ Սահմանադրական դատարան դիմելու որոշմանը. Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
Հասարակություն
«Չեմ կարծում, որ այդտեղ առանձնակի քննարկելու բան կա. մի խնդիր, որը «Ժառանգության օրակարգում է, մի կուսակցություն սկսում է, թեկուզ և ուշացումով, այդ մասն բարձրաձայնել, «Ժառանգությունը» խնդիր չի տեսնի նման առաջարկություններին միանալ», - լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը` պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք կուսակցությունը միանալ Միասնական շտաբի որոշմանը՝ դիմելու Սահմանադրական դատարան։
«Եթե այսօր կոալաիցիայի անդամ որոշ կուսակցությունները, իբրև մի շտաբի անդամ, պատրաստ են դնել իրենց, իրենց պատգամավորների ստորագրությունները Սահմանադրական դատարանի այդ ձևաթղթի տակ, ապա ես կարծում եմ, որ «Ժառանգությունը» առավել քան խնդիր չի ունենա դնել իր ստորագրությունը», – նշեց նա՝ իր խոսքը հիմնավորելով նրանով, որ Ժառանգությունը 2007-ից սկսած մի քանի անգամ օրենսդրական նախաձեռնության տեքով հանդես է եկել այդ կապակցությամբ:
Անդրադառնալով միասնական շտաբի անդամ լինել-չլինելու հարցին, Սաֆարյանը նշեց, որ «Ժառանգությունը» և' ԱԺ նախագահին առընթեր հանձաժողովի, և' միասնական շտագբի դեպքում, միայն մասնակցել է նախապատրաստական աշխատանքներին:
Հիշեցնենք, որ այսօր կայացած միասնական շտաբի նիստի ժամանակ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ քանի որ առաջնահերթ է ակնհայտորեն ուռճացված ընտրացուցակների խնդիրը, անհրաժեշտ է այդ հարցով դիմել ՍԴ:
«Միակ միջոցը Ազգային ժողովի կազմի մեկ հինգերորդի՝ քսանյոթ պատգամավորի դիմումն է ՍԴ: Եվ քանի որ շտաբի հիմնադիր չորս կուսակցություններից երեքը ունեն խմբակցություններ, այդ խնդիրը կարող է լուծվել նրանց ՝ ՍԴ դիմելու միջոցով»,- հայտարարել էր Հմայակ Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսնայությում.


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը