Դավութօղլուն այսօր Էրդողանին կներկայացնի նոր կառավարության կազմը
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոյեմբերի 24-ին կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ներկայացնելու նոր կառավարության կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվականը:
Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոյեմբերի 17-ին Էրդողանը հանդիպել էր Դավութօղլուի հետ՝ հանձնարարելով կազմել Թուրքիայի Հանրապետության 64-րդ կառավարությունը:
Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հավաքել էր ընտրողների ձայների 49,41 տոկոսը: Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) ստացել էր ընտրողների ձայների 25,38 տոկոսը, Ազգայնական շարժում կուսակցությունը (ԱՇԿ)' 11,93 տոկոսը, քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)' 10,7 տոկոսը, մնացած քաղաքական կուսակցությունները հավաքել են ընտրողների 2,58 տոկոսը: Այսպիսով, Թուրքիայի 550 պատգամավոր ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ն զբաղեցրել է 317, ԺՀԿ-ը' 134, ԱՇԿ-ը 40 և ԺԴԿ-ը' 59 պ ատգամավորական աթոռներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)