Հարձակվել են Լոնդոնում և Վիեննայում Սիրիայի դեսպանատների վրա
Աշխարհ
Անցյալ գիշեր Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմի տասնմեկ հակառակորդներ ձերբակալվել են Ավստրիայում սիրիական դեսպանության շենք պատշգամբներից ապօրինաբար ներխուժելու համար: Ավստրիական ոստիկանությունը հայտարարել է, որ այդ գործողություններին մասնակցել է մոտ երկու տասնյակ մարդ, որոնց գործողություններից տուժողներ չեն եղել:
Իր հերթին, Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հաղորդել է, որ շաբաթ օրը՝ կեսօրից հետո, երեք տղամարդ բարձրացել են Լոնդոնում Սիրիայի դեսպանատան տանիքի վրա:
Խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է հինգ մարդ, կատարվում է հետաքննություն դրդապատճառները պարզելու համար:
Հիշացնենք, որ շաբաթ օրը Սիրիայի անվտանգության ուժերը կրակ էին բացել քրդական ընդդիմության սպանված առաջնորդի հուղարկավորության ժամանակ, ինչի հետևանքով սպանվել էին մի քանի ցուցարարներ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ