ԵԱՀԿ Մինսկի խումբը դատապարտում է հրադադարի խախտման դեպքերը
Արտաքին Քաղաքական
ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերը: Դրանում մասնավորապես ասված է.
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները (Ռոբերտ Բրադկեն՝ Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնությունից, և Ժակ Ֆորը՝ Ֆրանսիայից) մեծապես մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում հրադադարի մի շարք խախտումների մասին վերջին զեկուցումներից, որոնց պատճառով զոհեր և տուժածներ կան:
Նման անմիտ գործողությունները հակառակ են ուժի կիրառությունից զերծ մնալուն և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելուն կողմերի նվիրվածությանը և հակասում են 2012-ի հունվարի 23-ին նախագահներ Ալիևի, Սարգսյանի և Մեդվեդևի համատեղ հայտարարության ոգուն:
Համանախագահները խստորեն դատապարտում են կյանքի ցանկացած կորուստ և կրկնում, որ հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա:
Համանախագահները բոլոր կողմերին հորդորում են հարգել 1994-ի զինադադարը և զերծ մնալ պատասխան քայլերից, որոնք կհանգեցնեն հետագա սրացմանը»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում