Լեդի Գագայի համերգը՝ միայն մեծահասակների համար
ԱՄՆ
Ամերիկյան աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան համերգով է հանդես եկել Հարավային Կորեայում՝ բացառապես «մեծահասակների» լսարանի առջև այն բանից հետո, երբ երկրի իշխանություններն արգելել են նրա համերգին հաճախել 18-ից ցածր տարիք ունեցող անձանց:
Հարավկորեացի պաշտոնյաները «ոչ պատշաճ» են համարել Լեդի Գագայի վարքը ելույթի ժամանակ, իսկ նրա համերգը՝ «վնասակար երիտասարդության համար»: Համերգի կայացման դեմ են հանդես եկել նաև տեղական քրիստոնեական կազմակերպությունները:
Այնուամենայնիվ, շոուին, որը կայացել է Սեուլում, ներկա են եղել տասնյակ հազարավոր երկրպագուներ: Համերգին մասնակցած հանդիսատեսից շատերը եղել են իրենց կուռքի ոճին համապատասխանող ինքնատիպ հագուստով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)