Շերը վրդովված է իրեն պատկանող իրի՝ «eBay»-ում վաճառվելու պատճառով
ԱՄՆ
Հայկական արմատներով ամերիկացի հանրաճանաչ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյանը) փորձում է պարզել, թե ինչպես է մոտ 20 տարի առաջ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի իրեն հանձնված խորհրդանշական բանալին մոտ 100 հազար դոլարով վաճառքի հանվել «eBay» կայքում, հաղորդում է The Guardian–ը։
Բանալին, ինչպես նաև բանալիին կից հուշատախտակը, չորեքշաբթի օրը վաճառվել է համացանցային աճուրդում՝ աճուրդի մի մասնակցի կողմից, որը պնդում է, թե այս առարկաները ստացել է անմիջապես փոփ աստղի Կալիֆորնիա նահանգում գտնվող տանից։
Ադելաիդայի քաղաքապետ Ստիվեն Յարվուդն իր հիասթափություն է հայտնել բանալիի վաճառքի հանգամանքով՝ ասելով, թե «գումար ստանալու համար այս առարկայի վաճառքը ամոթալի է»։
65-ամյա Շերը Twitter–ի իր էջում հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է, որ այս միջադեպն «իրեն շատ է տխրեցրել», և ինքը փորձում է պարզել բոլոր մանրամասները։ Նա ասել է նաև, որ պատասխանատվությունը կարող է ընկնել իր գրասենյակի աշխատողներից մեկի վրա։
Ավստրալիայի Ադելաիդա քաղաքի բանալին հանձնվել է Շերին՝ ի հիշատակ «Ֆորմուլա-1» մրցարշավի անցկացման ժամանակ ունեցած ելույթի։
Բանալին «eBay» աճուրդում ստացել է 146 առաջարկ և գնվել 95900 դոլարով՝ ամենաշատ գումարն առաջարկած անձի կողմից։ Վաճառքն իրականացրած «eBay»-ի «authentic_cher» մականունով օգտատերը հայտնել է, թե վաճառքից ստացված գումարը ծախսվելու է բարեգործական նպատակներով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)