«Երկիր». Կոտայքի մարզպետի գործերն այնքան էլ լավ չեն
Հայկական Մամուլ
«Երկիր»–ի տեղեկություններով Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանի գործերը այդքան էլ լավ չեն՝ նա չի կարողանում ՀՀԿ-ի համար ապահովել ձայների այն քանակը, որը խոսք է տվել ղեկավարությանը:
ՀՀԿ-ում անգամ շշուկներ կան, որ ընտրություններից հետո «ղեկավարությունը» կազատվի Կոտայքի մարզպետից, իսկ մարզից թերթին հասած լուրերի համաձայն, մարզպետը ձայներ ապահովելու համար ընկել է դռնեդուռ: Նա գրեթե ամեն օր հավաքներ է կազմեկերպում գյուղապետերի հետ: Ինչպես մարզպետի հետ են խոսել ՀՀԿ-ում, նույն խիստ տոնով էլ մարզպետը խոսում է իր ենթակաների հետ: Հարցը նա կտրուկ է դրել, եթե գյուղապետները չկարողացան խոստացված ձայներն ապահովել՝ «լավ չի լինի»:
ՀՀԿ-ում անգամ պատմում են, որ մարզպետն անհնազանդների ցուցակ է կազմել, որն ամեն օր բացում և յուրաքանչյուրի անվան դիմաց կատարած աշխատանքը մինուս-պլյուսով է արձանագրում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ