«Երկիր». Արթուր Բաղդասարյանը գուժել է Հեղինե Բիշարյանին
Հայկական Մամուլ
Չնայած Gallup-ը ՕԵԿ-ին 6 տոկոս հաղթանակի բերկրանք է շնորհել, բայց ՕԵԿ-ում լավ են հասկանում, որ այդքան ձայն իրենք չունեն: «Երկիր»–ի տեղեկություններով օրերս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ծանր խոսակցություն է ունեցել կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ: Առաջնորդը գուժել է Բիշարյանին։ Ավագ եղբայրը հրաժարվում է կրտսեր եղբորը պաշտպանելու պարտականություններից, ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը միայնակ է մնալու, ինչն էլ նշանակում է, որ անցնելու շանս չունեն: ՕԵԿ-ից թերթին հասած լուրերի համաձայն Բաղդասարյանը շտապել է Բիշարյանին հանգստացնել՝ ասելով, որ խորհրդարան չանցնելը դեռ չի նշանակում, թե իրենք կմնան առանց պաշտոնի: Բիշարյանը, սակայն, կտրուկ հրաժարվել է Բաղդասարյանի առաջարկից և պաշտոնից: Նա կտրականապես հայտարարել է, որ ինքը պայքարելու է մինչև վերջ և այդքան շուտ չի պատրաստվում հանձնվել ու տարիների աշխատանքը ջուրը գցել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ