«Հայկական Ժամանակ». ԸԸՀ-ն ապօրինի կերպով մերժել է Նիկոլ Փաշինյանի բողոքը
Հայկական Մամուլ
Թիվ 7 ընտրատարածքային հանձնաժողովը երեկ ապօրինի կերպով մերժել է Նիկոլ Փաշինյանի և նրա ներկայացուցչի դիմում-բողոքը՝ Սամվել Ալեքսանյանի(Լֆիկ Սամո) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:
ԸԸՀ-ն հրաժարվել է ընդունել և գործին կցել «ՀԺ»-ի թղթակից Աննա Զախարյանի և Երևանի թիվ 190 դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինս խոստովանում է, որ Ալեքսանյանը փող է տվել դպրոցին, աշակերտներին և խոստացել է նրանց վերջին զանգը անվճար կազմակերպել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: ԸԸՀ նիստում Կարինե Զատիկյանն ասել է, որ ձայնագրության մեջ ինքը չի խոսում, և ԸԸՀ-ն «հավատացել» է նրան: ԸԸՀ որոշումը Փաշինյանը բողոքարկելու է ԿԸՀ-ում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ