Հրաժարական կտամ, եթե ապացուցեն ԴԱԻՇ-ից նավթի գնման փաստը. Էրդողան
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է հրաժարական տալ, եթե ապացույցներ ներկայացվեն, որ իր երկիրը նավթ է գնում ԴԱԻՇ-ից: Թուրքական պետության ղեկավարի խոսքը մեջբերում է Daily Sabah լրատվական պորտալը:
Հիշեցնենք, որ Թուրքիան նավթ է ստանում Սիրիայի տարածաշրջաններից, որոնք վերահսկում են ահաբեկիչները, բազմիցս հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին նա տեղեկացրել է Փարիզում Կլիմայի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:
Ավելին, ըստ նրա, ռուսական Սու-24 ռմբակոծիչի ոչնչացումն ուղղակիորեն կապված է նավթային հարցի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)