Օբամայի թիկնապահներին արգելվել է ոգելից խմիչք օգտագործել գործուղումների ժամանակ
ԱՄՆ
ԱՄՆ գաղտնի ծառայությունը խստացրել է Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովող գործակալների կենսակերպի պայմանները՝ կապված ԱՄՆ նախագահի Կոլումբիա կատարած այցի ընթացքում անվտանգության աշխատակիցների` սեքս-սկանդալում հայտնվելու հետ, հաղորդում է BBC–ն։
Արտասահմանյան գործուղումների ժամանակ անվտանգության ծառայության աշխատակիցներին այսուհետ արգելվում է ալկոհոլային խմիչքներ օգտագործել, այցելել կասկածելի հաստատություններ և հյուրանոցի առանձնասենյակ հրավիրել կանանց և աղջիկների։ Գործակալները ստիպված են էթիկայի դասընթացներ անցնել։
Հիշեցնենք, որ Օբամայի անվտանգության 12 աշխատակիցներ Կոլումբիայում հայտնվել էին սեքս-սկանդալի առանցքում այն բանից հետո, երբ հյուրանոցի իրենց համար էին տարել մարմնավաճառուհիների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)