Մի տրվեք այն կեղծ խոստումներին, որոնց հեղինակներն արդեն իսկ ապացուցել են, որ ոչինչ չեն փոխելու Ձեր կյանքում. ԱԺ պատգամավոր
Հասարակություն
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ապրիլի 29-ին` Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում, հանդես է եկել հայտարարությամբ: Մեջբերում ենք հատված Սաֆարյանի հայտարարությունից. «Խորհրդարանական ընտրություններին հաշված օրեր են մնացել: Քարոզարշավի այս օրերին ընտրությունների բոլոր մասնակիցները, այդ թվում` «Ժառանգություն»-ն ու նրա մեծամասնական թեկնածուները, ընտրողներին են ներկայացրել հետընտրական Հայաստանի իրենց ծրագրերը: «Ժառանգություն»-ը բոլորիդ վերստին հորդորում է` մի տրվեք այն կեղծ խոստումներին, որոնց հեղինակները արդեն իսկ ապացուցել են, որ ոչինչ չեն փոխելու Ձեր կյանքում: Մի տրվեք ճնշումներին, ընտրակաշառքներին, կեղծ բարեգործություններին, որոնց միակ նպատակը Ձեր քվեն ամեն գնով ու անազնիվ եղանակներով կորզելն է: Ձեր քվեի գինը ոչ թե այդ փշրանքներն են, այլ Նոր Հայաստանը, որտեղ դուք պետության կողմից պաշտպանված կլինենք առօրյա կյանքում, բոլոր նախաձեռնություններում ու ոլորտներում` սոցիալական, տնտեսական, քաղաքական, քաղաքացիական, մշակութային, առողջապահության, գյուղատնտեսության, աշխատանքի եւ զբաղվածության, արժանապատիվ կենսաթոշակի ու աշխատավարձի եւ այլն:
Այս օրերի քարոզարշավի ընթացքում շատ ենք ականատես լինում իշխող կուսակցությունների կողմից վախի մթնոլորտ ստեղծելու փորձերի, ընդդիմադիր քաղաքական ուժերի, այդ թվում' «Ժառանգության» հետ հանդիպումներին նույնիսկ համակիրների մասնակցելու զգուշավորություն: Շատ տեղերում ենք լսում, որ իշխանության կամ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ մարդկանց սպառնացել են, թե ի վերջո իմանալու են, թե նրանք ում օգտին են քվեարկել, քանի որ հավաքել են նրանց անձնագրերի տվյալները, եւ, իբր, այլ տարբերակ չունեն, քան իշխող կուսակցությունների օգտին քվեարկելն է:
Հաղթում է «Ժառանգությունը», հաղթում են նրա թեկնածուները, հաղթում է Նոր Հայաստանը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը