ԱՄՆ. Սիրիայի դեմ կիրառվող սանկցիաները կտապալի Ասադի ռեժիմը
Աշխարհ
ԱՄՆ-ն գտնում է, որ Սիրիայի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցներն, ի վերջո, կհանգեցնեն նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալմանը։ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեֆրի Ֆելդմանի՝ Սիրիան գործնականում դուրս է մնացել միջազգային ֆինանսական համակարգից և խոշոր եվրոպական բանկերում Դամասկոսի հաշիվները սառեցված են։
Բացի այդ, Ֆելդմանն ասել է, որ վերջին շրջանում սիրիական նավթի վաճառքը գրեթե դադարեցված է։ Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց՝ բոլոր այդ պատժամիջոցները կհանգեցնեն Ասադի ռեժիմի տապալմանը։ Հաղորդում է BBC լրատվականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ