Գյուղնախարարի հրաժարականի մասին լուրերն անհեթեթ են. Վահագն Մարտիրոսյան
Հասարակություն
Ըստ մամուլի հրապարակումների` ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը պատրաստվում է հրաժարական տալ: Լուրեր.com-ի հետ զրույցում գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վահագն Մարտիրոսյանը հերքեց այս տեղեկությունը. «Ավելի անհեթեթ բան վերջին հինգ տարիների ընթացքում ես չեմ լսել: Իհարկե հերքում եմ ես այդ լուրերը, որովհետև, եթե նման լուրերը մամուլում տարածվում են, նախարարությունում էլ պետք է ինչ-որ մեկը լսած լինի, բայց նախարարությունում, համոզված եմ, ինձնից բացի ոչ ոք չի լսել, ես էլ ձեզանից եմ լսում այդ լուրերը»:
Այն հարցին, թե ըստ այդ լուրերի` հրաժարականը կապված է ՕԵԿ-ում տիրող «խուճապային» իրավիճակի հետ, Մարտիրոսյանն ասաց. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել մի բան, որը ես գիտեմ, որ անիմաստ է», - նշեց Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը