Այսօր աստղագիտության միջազգային օրն է
Հասարակություն
Այսօր աստղագիտության միջազգային օրն է: Աստղագիտության օրը նշվում է ապրիլի 28-ին: Այս տոնը շարժական է, սովորաբար նշվում է ապրիլի կեսերից մինչև մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում: Այն տեղի է ունենում Լուսնի առաջին քառորդը նախորդող շաբաթ օրը:
Աստղագիտության տոնը նշելու նախաձեռնությունը սկսվել է 1973-ին: Տոնը նախաձեռնել է Հյուսիսային Կալիֆորնիայի աստղագիտական ընկերության նախագահ Դագ Բերգերի կողմից: Նա առաջին անգամ բազմաթիվ աստղադիտակներ տեղադրեց հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող անձ հնարավորություն ունենա զմայլվել երկնքի գեղեցկությամբ:
Նրա այդ նախաձեռնությունը ներկայումս սատարվում է աստղագիտական մի շարք կազմակերպությունների կողմից: Աստղագիտության օրը նշվում է ամեն տարի՝ հասարակության և աստղագիտության հետ առնչվող տարբեր մարդկանց և կազմակերպությունների (պրոֆեսիոնալ և սիրող աստղագետներ, աստղագիտության ուսուցիչներ) միջև կապն ու շփումներն ամրապնդելու նպատակով: Սովորաբար կազմակերպվում են հասարակական դիտումներ, դասախոսություններ: Աստղագիտության օրը նաև աստղագիտության շաբաթի մի մասն է, որը սկսվում է դրան նախորդող երկուշաբթի: Կա նաև աստղագիտության աշնանային օր, որն այս տարի կլինի հոկտեմբերի 20-ին:
Հայ աստղագետները, «Գուդրայք Ջոն» կազմակերպությունը՝ Ռուբեն Բունիաթյանի գլխավորությամբ, այսօր ժամը 20:30-22:30, Կասկադ համալիրի վերևի հարթակում տեղադրելու է մի շարք սիրողական աստղադիտակներ, որոնցով բոլոր ցանկացողները կարող են դիտել մոլորակներ, աստղեր, աստղակույտեր և երկնքի այլ հրաշալիքները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը