Ես հորդորում եմ «մուտիլովշիկներին» հանգիստ նստել իրենց տեղերը. Խաչիկ Գալստյան
Հասարակություն
Դրանք առնվազն ծիծաղելի են. մեր քարոզչական խմբերը վերջացրել են մարզային այցելությունները և մնացած օրերում պետք է լինեն Երևանի բոլոր համայնքներում, բոլոր բակերում, բոլոր թաղամասերում: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե ԲՀԿ-ից բնակիչների արտահոսք կա:
«Ես հորդորում եմ այդ «մուտիլովշիկներին» հանգիստ նստել իրենց տեղերը»,-ասաց Գալստյանը:
Հիշեցնենք, որ ըստ լուրերի, երեկ օրվա երկրորդ կեսին Քանաքեռ-Զեյթուն են այցելել ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ Վարդան Օսկանյանի և Հարություն Քուշկյանի գլխավորությամբ: Նրանք եղել են ԲՀԿ թեկնածու Աշոտ Տոնոյանի նախընտրական շտաբում, քննարկել ընտրատարածքում տիրող իրավիճակը և, ըստ լուրերի, խոսել են համայնքի որոշ բնակիչների՝ ԲՀԿ-ից դուրս գալու փաստերի մասին: Նրանք մեղադրել են Տոնոյանին և հանձնարարել ամեն գնով այդ արտահոսքի դեմն առնել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը