Միասնական շտաբի՝ ՍԴ դիմելու որոշումը տրամաբանական քայլ է. Կարեն Անդրեասյան
Հասարակություն
Միասնական շտաբում ընդգրկված քաղաքական ուժերի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տրամաբանական քայլ է համարում:
«Թե ինչ կորոշի ՍԴ-ն, չենք կարող կանխորոշել: Եթե ինքս համարեի, որ Ընտրական օրենսգրքի այն դրույթները, որոնք արգելում են ստորագրված ցուցակները հրապարակել, հակասահմանադրական են, ինքս կդիմեի, բայց չեմ դիմել, քանի որ չեմ տեսնում ակնհայտ հակասահմանադրականություն»,- հայտարարեց Անդրեասյանը:
ՄԻՊ-ի համոզմամբ՝ պետք է գտնել մեխանիզմ ընտրությունները վերահսկելի դարձնելու համար և դա ավելի կարևոր է, քան մեկ մարդու մասնակցել-չմասնակցելը:
«ՍԴ դիմելու անհրաժեշտություն չի ծագել, կծագի եթե որևէ թեկնածու ասի, որ չարաշահվել է ընտրացուցակում մարդկանց ավելցուկը: Նման հարցերի լուծման փորձը չկա, չենք կարող ասել ինչպես կարող է լուծվել այդ խնդիրը»,- նշեց ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ միասնական շտաբում ընդգրկված երեք ուժեր՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն երեկ որոշել են դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն դրույթները, որոնք արգելում են հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը