ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը ցանկություն չեն ունեցել հանդիպել օմբուդսմենին
Հասարակություն
ՄԻՊ գրասենյակի թեժ գծին մոտ երեք տասնյակ ահազանգ է ստացվել հիմնականում ընտրացուցակներում ընտրողների անվան լինել-չլինելու, հաշվառում ունենալ-չունենալու հարցերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
«Մարդիկ խուսափում են դառնալ դիմումատու: Մենք երաշխավորում ենք, որ ՄԻՊ-ը պարտավոր է պահել այն անձի գաղտնիությունը, որն ինձ դիմում է: Մարդիկ ոչ միայն վախենում են, այլ անիմաստ են համարում դիմել: Եթե քաղաքացին դիմել է ոստիկանություն, դատարան ու արդյունքի չի հասել՝ հիասթափվում է»,- ընդգծեց Անդրեասյանը:
ՄԻՊ-ին դիմել են նաև պատգամավորության թեկնածուներ Հակոբ Հակոբյանը, Անուշավան Նիկողոսյանը և Գայանե Առուստամյանը: Անդրեասյանը նշեց, որ համապատասխան հարցումներ են ուղարկել ու սպասում են պատասխանի: ՄԻՊ-ը նաև տեղեկացրեց, որ հանդիպումներ է ունեցել կուսակցությունների նախընտրական շտաբի ներկայացուցիչների հետ, բացառությամբ ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի, որոնք ցանկություն չունեցան հանդիպել օմբուդսմենին:
«Բոլոր ուժերը նշում էին, որ լուսաբանման առումով գոհ են, շեշտում էին լրատվամիջոցների օբյեկտիվ աշխատանքը: Իսկ մտահոգությունները հիմնականում կապված են ընտրակաշառքների բաժանման, ցուցակների անճշտությունների, պաստառների պատռման և այլ հարցերի հետ»,- ասաց Անդրեասյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը