«The Gallup Organization»-ի հարցման արդյունքները
Հասարակություն
Քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 26 %, ինչը 2%-ով պակաս է նախորդ ցուցանիշից: «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն և Հայ ազգային կոնգրեսը, ըստ հարցման արդյունքների ավելի քիչ էլեկտորատ ունեն, սակայն նրանք էլ կանցնեն խորհրդարան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «The Gallup Organization»-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկենեն:
Ըստ հարցման արդյունքների ՀԱԿ-ի օգտին պատրաստ է քվեարկել 7% «Օրինաց երկրին»՝ 6%, ՀՅԴ-ին՝ 5%, «Ժառանգությանը»՝ 4 %, Կոմկուսին՝ 2 %, Դեմկուսին՝ 0,5 %, «Միավորված հայերին»՝ 0,4 %: Հարցվածների 42 % պատրաստ է իր ձայնը տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Հիշեցնենք, որ այս հարցումն անցկացվել է ապրիլի 16-22-ը Հայաստանի ողջ տարածքում 1015 չափահաս ընտրողների շրջանում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը