ՀՀԿ-ն կհաղթի առաջիկա ընտրություններին. Պարույր Հայրիկյան
Հասարակություն
Առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաղթելու է Հանրապետական կուսակցությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Մյուսներից «Բարգավաճ Հայաստանը» ունի հնարավորություն, նաև ընդդիմադիր ՀԱԿ-ը, եզրագծին մոտ են «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակցություն և «Ժառանգություն» կուսակցությունները»,- ասաց ԱԻՄ նախագահը:
Հայրիկյանը նշեց, որ իր կուսակցությունը ոչ մի քաղաքական ուժի չի սատարելու, քանի որ ԱԻՄ խորհուրդը նման որոշում չի կայացրել: Անդրադառնալով այն փաստին, որ ԱԻՄ-ը այս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում, Հայրիկյանն ասաց, թե դրա համար ցավել պետք չէ:
«Մեր կուսակցությունը դարձել է բոլոր հայերի սեփականությունը, սակայն միշտ չէ, որ շատ լավը լինելը նպաստում է հասկանալի լինելուն»,- համոզված է Հայրիկյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը