Թուրքիայում Պուտինից դեռևս դեմ առ դեմ հանդիպում են ակնկալում
Ռուսաստան
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանի Դաշնությունից խոցված ռուսական ինքնաթիռի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Մեր օդային սահման ներխուժած և անհայտ պատկանելություն ունեցող ինքնաթիռի դեմ մենք իրավունք ունենք կիրառել պաշտպանության միջազգային իրավունքները: Ոչ ոք չի կարող դրա համար մեղադրել Թուրքիային: Եվ թող ոչ ոք դրա համար Թուրքիայից ներողություն չսպասի: Մենք ներողություն չենք խնդրելու մեր սահմանները պաշտպանելու համար»,- ասել է Դավութօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:
Նա կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և մյուս ղեկավար անձանց խնդիրը քննարկել դեմ առ դեմ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով ռուսական կողմից հնչեցված այն մեղադրանքին, որ Թուրքիան աջակցում է ԻՊ-ին, Դավութօղլուն նշել է, որ եթե դա իրականություն է, ապա ինչու են այդ մասին հիշել միայն ինքնաթիռի խոցումից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)