Առաջին անգամ Արարատ լեռան գագաթին
Հայաստան
1829 թվականի հոկտեմբերի 9-ին Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի, երկու հայ գյուղացիների` Հովհաննես Այվազյանի ու Մուրադ Պողոսյանի և երկու ռուս զինվորների` Ալեքսեյ Զդորովենկոյի ու Մատվեյ Չալպանովի հետ առաջին անգամ ոտք դրեցին Արարատ լեռան գագաթին:
Նոյ Նահապետից հետո սա առաջին հիշատակությունն էր բիբիական լեռան վերելքի մասին: Այնուհետև հազարավոր մարդիկ են հաղթահարել այդ 5165 մետր բարձրությունը, սակայն դրանք եղել են ոչ այնքան մարդու կողմից իր կարողությունների ցուցադրումներ, որքան ուխտագնացություն դեպի այն ձյունածածկ գագաթը, որը հայ ժողովրդի ազգային գիտակցության, երազանքների ու հավատքի սրբազան խորհրդանիշն է:
Այսօր Արարատի վրա ծածանվում են Հայկաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ջավախքի դրոշները: Իսկ նրա իրական նվաճումը դեռ սպասում է իր երջանիկ սերնդին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի