Թուրքիայում նախագահական համակարգն առաջնային օրակարգ չէ. Դավութօղլու
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրում հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող նախագահական համակարգի անցնելու հարցն իրենց համար առաջնային օրակարգում չէ:
Ինչպես հաղորդում է DemokratHaber կայքը, Դավութօղլուն ասել է, որ այդ հարցը չպետք է շերտավորումների պատճառ դառնա հանրության մեջ, իսկ դրա շուրջ խոսելու եւ գործելու լիազորությունը պետք է տրվի նրան, ով դրա պատասխանատուն է:
«Նախագահական համակարգի անցնելու հարցը պետք է ընդդիմության հետ քննարկվի խորհրդարանում: Եթե խորհրդարանական համակարգ ենք ուզում, ուրեմն դա պետք է լինի հստակ խորհրդարանական համակարգ, իսկ եթե նախագահական համակարգ, ուրեմն դա եւս պետք է հստակ նախագահական համակարգ լինի», -ասել է նա:
Նրա խոսքով' խորհրդարանում նախագահական համակարգի անցնելու լուրջ քննարկումներն պետք է ընթանան առանց որեւէ նախապայմանների:
«Բոլորս պետք է հասկանանք, թե ինչպիսի Թուրքիա ենք ուզում թողնել մեր սերունդներին: Ներկայիս սահմանադրությունը թերություններ ունի: Բայց դա է մեր սահմանադրությունը եւ մենք պետք է այն աշխատեցնենք», -հավելել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)