Մենք այն քաղաքական ուժն ենք, որը ժողովրդին խնդրում է մեզ քվեարկել. Սերժ Սարգսյան
Հասարակություն
Մենք այն քաղաքական ուժն ենք, որը ժողովրդին խնդրում է մեզ քվեարկել, և դա անում ենք հաճույքով՝ առանց կոմպլեքսավորվելու: Այս մասին այսօր Դավիթաշենի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանրապետության և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ շատ ուժեր հայտարարում են, թե իրենք ժողովրդին չեն խնդրում իրենց քվեարկել: Ինչպես Երևանի այլ համայքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ, այնպես էլ այսօր Սարգսյանը ներկաներին կոչ արեց աջակցել Հանրապետականի ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ցուցակին:
«Մայիսի 6-ին, երբ կգնաք քվեարկության, մտածեք ավելի լավ, կրթված, ավելի մաքուր ու բարեշեն Հայաստանի մասին, որտեղ ապրելու ենք մենք, մեր ընտանիքներն ու երեխաները»,- նշեց նախագահը՝ կոչ անելով քվեարկել Դավիթաշենում առաջադրված Արթուր Գևորգյանի օգտին:
Ի դեպ, ևս մի հատկանշական փաստ: Այս անգամ ընտրողները հնարավորություն ունեցան հարցերով դիմելու նախագահին, քանի որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հանդիպումը եղանակային վատ պայմանների պատճառով անց է կացվում թիվ 189 դպրոցի դահլիճում:
Դահլիճից երկու հարց հնչեց՝ երկուսն էլ զոհված ազատամարտիկների հարազատներ էին, որոնք խնդրում էին լուծել իրենց բնակարանի հարցը: Նախագահը խնդրեց մասնավոր հարցերով չդիմել՝ հավելելով, որ ներկայումս զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիր է իրականացվում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը