Տավուշի ընդհանուր իրավասության դատարանի նոր շենքի կառուցման համար ծախսվել է շուրջ 599,3 մլն դրամ
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ներկա գտնվեց Տավուշի մարզային ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրի նոր շենքի բացման արարողությանը:
Շենքը կառուցվել է պետբյուջեի եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, համապատասխանում է բոլոր պահանջներին, ապահովված է անհրաժեշտ պայմաններով եւ հնարավորություններով: Կառուցման համար ծախսվել է շուրջ 599,3 մլն դրամ: Հին շենքի վերակառուցումն անհնար էր համարվել տեխնիկական եւ անվտանգության պահանջներին անհամապատասխանության պատճառով:
Փոխվարչապետը նշեց, որ մարզերում վերջին տարիներին տարբեր ոլորտներում իրականացվող արդիականացման եւ զարգացման ծրագրերը նպատակ ունեն տեղերում ստեղծել ժամանակակից պահանջներին համապատասխանող պայմաններ՝ բնակիչներին որակյալ ծառայություններ մատուցելու համար: Նոր շենքային պայմանները հնարավորություն կստեղծեն պատշաճ մակարդակով կազմակերպել դատական գործընթացները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը