Եվրո-2012–ը՝ լուրջ կոռուպցիոն գործընթացների խթան
Աշխարհ
Ուկրաինական ռադայի փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն կարծում է, որ այս ամառ Ուկրաինայում և Լեհաստանում անցկացվելիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն իրենց մասով կազմակերպչական մակարդակում լիովին ձախողված պետք է համարել, քանի որ մրցաշարի նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են Ուկրաինայի հասարակ քաղաքացիների գումարներով և խթան հանդիսացել լուրջ կոռուպցիոն գործընթացների համար։
Այս մասին նա հայտնել է ուկրաինական tochka.net կայքի թղթակցի հետ զրույցում։
«Եվրո-2012–ը հաստատ չարժե այն միջոցները, որոնք ծախսվել են դրա վրա։ Մենք պետք է հաշվի առնեինք այն երկրների փորձը, որոնց դեպքում նման մրցաշարների անցկացումն այդքան էլ հաջող ավարտ չի ունեցել։ Դրա վառ օրինակներն են Պորտուգալիան ու օլիմպիական խաղեր հյուրընկալած Հունաստանը, որոնց տնտեսությունը ներկայումս գտնվում է աղետալի վիճակում»,– հայտարարել է Տոմենկոն։
Նրա խոսքերով՝ իր մտավախությունը կամաց–կամաց իրականություն է դառնում, քանի որ և՛ կազմակերպչական, և՛ կառավարման մակարդակներում Եվրո-2012–ի նախագիծը ձախողման վտանգի տակ է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ