Բեյոնսեն միջնակարգ կրթություն չունի
ԱՄՆ
Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Բեյոնսեն, պարզվում է, չունի նույնիսկ միջնակարգ կրթություն։ Նա հայտարարել է, որ ցանկանում է շարունակել ուսումը և ավարտել դպրոցը։ Բանն այն է, որ Բեյոնսեն 15 տարեկանից դադարել է դպրոց հաճախել՝ երգչուհի դառնալու համար և այժմ նա նույնիսկ ոչ մի փաստաթուղթ չունի այն մասին, որ երբևէ սովորել է դպրոցում։
Ներկայումս երգչուհին որոշել է լրացնել բացը և զբաղվել սեփական կրթությամբ։ Օրեր առաջ նա եղել է մեծահասակների համար նախատեսված կրթական կենտրոնում, որտեղ վերջիններս կարող են մասնակցել միջնակարգ կրթության դասընթացների։ Բեյոնսեն իր այս քայլով ցանկանում է ապացուցել, որ սովորելու համար երբեք էլ ուշ չէ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)