ՆՏՎ-ի ղեկավարությունն արգելել է Թինա Կանդելակիի հաղորդումների հեռարձակումը
Ռուսաստան
Հայկական արմատներով հաղորդավարուհի Թինա Կանդելակին իր սեփական բլոգում տեղադրել է «Ոչ իրական քաղաքականություն» հաղորդման երկու թողարկումներ, որոնք տեղ չեն գտել եթերում:
Թողարկումներից մեկում Թինա Կանդելակին և Անդրեյ Կոլեսնիկովը զրուցում են Քսենյա Սոբչակի և «Սելիգերե» գրքի հեղինակի հետ: Հաղորդման հիմնական նյութը դառնում է, թե ինչպես է Սոբչակը նկարահանել «Ռուս երիտասարդության» ղեկավար Վասիլյա Յակեմենկոյին «Մարիո» ռեստորանում ճաշելիս:
Հաղորդման երկրորդ թողարկումը նվիրված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցին Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ, որը սկանդալի էր վերածվել, քանի որ ձերբակալել էին ուսանողների, ովքեր փորձել էին նախագահին հարցեր ուղղել պաստառների միջոցով: Նշենք, որ նոյեմբերի 7-ին ՆՏՎ-ի ղեկավարությունն արգելել էր այս երկու թողարկումների եթեր հեռարձակումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)