Բրազիլական Ամազոնիայի մայրաքաղաք Մանաուսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել
Աշխարհ
Բրազիլական Ամազոնիայի մայրաքաղաք Մանաուսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ գետերի մակարդակի բարձրացման պատճառով։ Այս մասին է հայտնում РИА Новости–ն՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։
Վերջիններիս տվյալներով՝ հորդառատ անձրևների հետևանքով առաջացած գետերի վարարումներից խաթարվել է շուրջ 18 հազար մարդու բնականոն կենսակերպը։ Ամազոն գետի գլխավոր 2 վտակներից մեկի՝ Նեգրու գետի ջրի մակարդակն արդեն հասել է 29 մետրի՝ 70 սմ–ով պակաս լինելով պատմական ռեկորդից։ Արդյունքում առափնյա շրջաններն անցել են ջրի տակ, իսկ բնակիչները՝ տարհանվել։
Մոտակա օրերին սպասվում է, որ ջրի մակարդակը կշարունակի բարձրանալ։ Մեծ վտանգ է սպառնում 2 մլն բնակիչ ունեցող Մանաուս քաղաքին, որի քաղպաշտպանության ծառայության աշխատակիցներն իրականացնում են ուժեղացված ծառայություն։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ