Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակվել է
Թուրքիա
Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսությունն անվտանգության սպառնալիքի հետ կապված դեկտեմբերի 9-ին դադարեցրել է աշխատանքը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Հյուպատոսության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է. «Անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին տեղեկատվություն ստանալու պատճառով Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը 2015 թվականի դեկտեմբերի 9-ին աշխատելու է սահմանափակ ռեժիմով»:
Հյուպատոսությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին կոչ է արել «պաշտպանել զգոնության բարձր մակարդակ, հետևել տեղական իրադարձություններին և սեփական անվտանգությունն ուժեղացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկել»:
Հյուպատոսությունը չի նշել հնարավոր անվտանգության սպառնալիքների բնույթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)