Սարկոզին հերքել է Ստրոսս–Կանի մեղադրանքները՝ սեքս–սկանդալի կազմակերպան վերաբերյալ
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հերքել է Դոմինիկ Ստրոսս–Կանի մեղադրանքները՝ Նյու–Յորքում տեղի ունեցած սեքս–սկանդալի կազմակերպման վերաբերյալ՝ դրանք համարելով անհեթեթ։ Այս մասին է հաղորդում vesti.ru–ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com–ը, Guardian–ին տված հարցազրույցում ԱՄՀ նախկին ղեկավարը հայտարարել էր, որ հենց Ֆրանսիայի նախագահի ցուցումով է նյույորքյան «տուժածը» դիմել դատարան, իսկ ԱՄՆ իշխանությունները՝ երկարեցրել նրա ձերբակալության ժամկետը։
Ստրոսս–Կանի խոսքերով՝ նման կերպով վարվելով՝ Սարկոզիի վարչակազմն իրեն դուրս է թողել Ֆրանսիայի նախագահական ընտրարշավից, որում ինքը հնարավոր է գերազանցեր գործող նախագահին։
Կլերմոն–Ֆերրան քաղաքում ելույթ ունենալով ընտրողների առաջ՝ Սարկոզին հայտարարել է, որ Ստրոսս–Կանին նման մեղադրանքներով հանդես գալ խնդրել է վերջինիս կուսակից Ֆրանսուա Հոլանդը, որպեսզի օգնի նրան նախագահական ընտրությունների 2-րդ փուլում հաղթանակ տոնել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ