Տեղի ունեցան ոստիկանության պարեկապահակետային և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինավարժանքները
Հասարակություն
Ապրիլի 27-ին տեղի ունեցան ոստիկանության պարեկապահակետային և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինավարժանքները, որոնց ներկա էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Պարեկապահակետային ծառայության նորաստեղծ ստորաբաժանումը, որի խնդիրը հասարակական կարգի ապահովման գործում նոր մոտեցումների ու եղանակների կենսագործումն է, նախապես անցել է երկամսյա դասընթացներ՝ յուրացնելով օտար լեզուներ, մարտարվեստ, կրակային և առաջին բուժոգնության պատրաստություն, այլ հմտություններ:
Վարժանքներն ապացուցեցին, որ ստորաբաժանման ծառայողները, որոնց մեջ զգալի թիվ են կազմում կանայք, լիարժեք տիրապետում են գործին և պատրաստ են կատարել առաջադրված խնդիրները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց մասնակիցների պատրաստականությունն ու շնորհավորեց նրանց:
Հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները «Պատանդների ազատագրում և ահաբեկիչների վնասազերծում» պայմանական սցենարով վարժանքների ընթացքում ցուցադրեցին նման իրավիճակներում համակարգված գործելու, զենքի և հատուկ միջոցների տարբեր տեսակների, հատուկ տեխնիկայի և տեխնիկական միջոցների կիրառման իրենց հմտությունը, փոխօգնության բարձր մակարդակ և հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտ իմացություն:
Բարձր գնահատելով հատուկ նշանակայինների գործողությունները՝ Վլադիմիր Գասպարյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ կարվի ստորաբաժանման կարողությունների ընդլայնման ու կատարելագործման համար: Աչքի ընկած ծառայողներն արժանացան խրախուսանքի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը