ԱՄՆ և Մեքսիկայի ափերի մոտ 3 մարդ է մահացել՝ առագաստանավերի մրցույթի ժամանակ
ԱՄՆ
Զբոսանավերի միջազգային մրցարշավին մասնակցող առագաստանավերից մեկի անձնակազմի անդամներից 3-ը գտնվել են մահացած, իսկ 4-րդը համարվում է անհետ կորած այն բանից հետո, երբ նավը կորել է ռադարների էկրաններից և բախվել առափնյա ժայռերին։ ԱՄն ծովափնյա պահպանության ավագ սպա Հենրի Դանֆին հայտնել է, որ փրկարարները շարունակում են որոնողա–փրկարարական աշխատանքները՝ անձնակազմի 4-րդ անդամին գտնելու համար։
«Էգեյացի» անվանումը կրող առագաստանավը մասնակցում էր զբոսանավերի միջազգային մրցույթին, որի երթուղին ձգվում էր Նյուպորտից Էնսենադներ։ Ներկայումս կատարվում է հետաքննություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)