Քենիա. եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 1 զոհ
Աշխարհ
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս 10-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ եկեղեցում նռնակ է պայթել, հայտնում է BBC–ն։
Վերջին շրջանում Քենիայում տեղի են ունեցել մի շարք հարձակումներ՝ նռնակի գործադրմամբ, այն բանից հետո, երբ Քենիան զորք է ուղարկել Սոմալի՝ «Ալ–Շաբաբ» խմբավորման իսլամիստների դեմ պայքարելու նպատակով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ