Մաշտոցի պուրակում իրավիճակը շատ լարված է
Հասարակություն
Մաշտոցի պուրակում ապամոնտաժող երկու բրիգադներն այսօր՝ ապրիլի 29-ին, նախապես հայտարարվածի պես, փորձում են ապամոնտաժել կրպակները։ Քիչ առաջ բրիգադներից մեկը փորձ կատարեց հեռացնել արգելապատնեշները պուրակի շինարարության վայրից, իսկ մյուս բնապահպան ակտիվիստները փորձեցին վրան տեղադրել: Այդ գործողությունների արդյունքում բախումներ են տեղի ունեցել, սկսվել է քաշքշուկ, ինչի հետևանքով վնասվել է ապամոնտաժող բրիգադի անդամներից մեկի ձեռքը:
Պուրակում այժմ շատ լարված իրավիճակ է։ Բնապահպաններն օղակ են կազմել վրանի շուրջ և թույլ չեն տալիս ոստիկաններին ներխուժել ներս: Ոստիկաններն էլ իրենց հերթին շարունակում են հսկել կրպակները՝ թույլ չտալով ակտիվիստներին մտնել դրանց տարածք։ Ոստիկանների գործողությունները հսկում են Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և Վալերի Օսիպյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը