Քաշքշուկ և ծեծկռտուք Մաշտոցի պուրակում
Հասարակություն
Վիճակը Մաշտոցի պուրակում չափազանց թեժ է: Լուրեր.com-ի թղթակիցը հայտնում է, որ արդեն բախումներ են տեղի ունենում բնապահպան ակտիվիստների և ոստիկանների միջև: Բնապահպան ակտիվիստներից մեկի՝ Բայանդուր Պողոսյանի, ով կրպակների կառուցման դեմ հացադուլ էր հայտարարել, ինքնազգացողությունը վատացել էր։ Նրան փորձեցին տեղափոխել հիվանդանոց, սակայն այդ ընթացքում նրա վիճակը բարելավել է: Անկախ սեռից ոստիկանները բռնի գործողություններ են իրականացնում բնապահպանների նկատմամբ: Բախումները ակտիվիստների և ոստիկանների միջև շարունակվում են:
Խոչընդոտվել է նաև լրագրողների տեղեկատվական ազատությունը: Ոստիկանները վրանի շուրջ նստած բնապահպաններից շատերին քաշքշելով հեռացրեցին տարածից, բայց դեռ 7 բնապահպան դեռևս նստած է վրանի մոտ՝ պաշտպանելով տարածքը:
Քիչ առաջ Լուրեր.com-ի թղթակիցը հայտնեց, որ պուրակում հարաբերական խաղաղություն է հաստատվել։ Բնապահպաններից շատերը թեթև վնասվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը