Մաշտոցի պուրակում 7 մարդ է ձերբակալվել
Հասարակություն
Քիչ առաջ Մաշտոցի պուրակում մի քանի բնապահպան–ակտիվիստ է ձերբակալվել ոստիկանության աշխատակիցների կողմից։ Նրանց նստեցրել են ավտոմեքենաներն ու տարել Մաշտոցի պուրակից:
Այս գործողությունները ոստիկանները հիմնավորել են այն բանով, որ ակտիվիստները ձերբակալվել են ոչ թե պուրակում կատարած իրենց գործողությունների համար, այլ մինչ այդ նրանց կատարած ինչ–որ գործողությունների պատճառով: Ձերբակալվածների թվում են բնապահպան-ակտիվիստներ Գոռ Հակոբյանը, Վահրամ Սողոմոնյանը, Եղիա Ներսիսյանը, Կարեն Հարությունյանը, Գևորգ Սաֆարյանը, ապամոնտաժող բրիգադներից մեկի անդամ Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաև «Սիվիլնեթ»–ի օպերատոր Արման Յալալյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը