Թուրքիայում ձերբակալվել են ԻՊ-ի համար հավաքված օգնության դեմ բողոքող ուսանողները
Թուրքիա
Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է Էսքիշեհիր քաղաքի Օսմանգազի համալսարանում Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկների համար օգնություն հավաքելու նպատակով Մարդու իրավունքների եւ ազատությունների մարդասիրական հիմնադրամի (IHH) կողմից կազմակերպված միջոցառման դեմ բողոքող ուսանողներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, ուսանողները հայտարարել են, որ թույլ չեն տալու իրենց համալսարանում հետադիմական կազմավորման օգտին օգնություն կազմակերպել, եւ փորձել են քանդել այդ նպատակով իսլամիստների ստեղծած ցուցատախտակները:
Ուսանողների վրա նախ հարձակվել են համալսարանի անվտանգության ծառայության աշխատակիցները: Նրանք ծեծել են ոչ թե ահաբեկիչներին աջակցողներին, այլ դրա դեմ բողոքող ուսանողներին եւ դուրս հանել համալսարանի շենքից: Փողոցում ուսանողների վրա հարձակվել են շտապ այդտեղ կանչված հատուկ ջոկատայինները: Ոստիկանությունը ձերբակալել է 12 ուսանողի, որոնցից 5-ին ազատ են արձակել, իսկ 7-ին ներկայացրել դատարան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)