Նիգերիայում զինված անձանց հարձակման հետևանքով 15 մարդ է սպանվել
Աշխարհ
Նիգերիայի Կանո քաղաքում հերթական պայթյունների և անհայտ անձանց կողմից իրականացրած կրակոցների հետևանքով նախնական տվյալներով 15 մարդ է սպանվել, հայտնում է BBC-ն։
Հարձակումը տեղի է ունեցել համալսարանի շենքի վրա, որտեղ տեղի էր ունենում եկեղեցական պատարագ։
Դեռևս ոչ ոք իր վրա չի վերցրել այս հարձակման պատասխանատվությունը, սակայն իշխանությունները պայթյունների կազմակերպման մեջ կասկածում են իսլամիստական «Բոկո Խարամ» խմբավորմանը, որը թարգմանաբար նշանակում է «Արևմտյան կրթությունը մեղք է»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ