Իսրայելը կարող է հարձակվել Իրանի վրա՝ մինչև տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ
Աշխարհ
Այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին Իսրայելը կարող է հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին հաղորդում է "Itar-Tass" լրատվական գործակալությունը՝ հղում անելով "Daily Mail" բրիտանական պարբերականին։
«Իսրայելը, մինչև Սուրբ Ծննդյան տոները կձեռնարկի ռազմական գործողություններ՝ դադարեցնելու Իրանի միջուկային զենքի արտադրությունը», - այս տեղեկությունները տրամադրվել են Իսրայելի կառավարության և հետախուզական աղբյուրների կողմից: Ըստ այդ աղբյուրների՝ բրիտանական կառավարության ներկայացուցիչները կարծում են, որ Իսրայելը՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ, վաղ թե ուշ կփորձի հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին գրել է բրիտանական "Daily Mail" պարբերականը։ Համաձայն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իսրայելը ռազմական գործողություններ կսկսի Իրանի դեմ։ Սակայն նա ավելացրել է՝ «Մենք ակնկալում ենք, որ այն տեղի կունենա Սուրբ Ծննդյան տոներին կամ հաջորդ տարվա սկզբին»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ