Լիբիական կառավարության նախկին նախարարի մարմինը գտնվել է Դանուբ գետում
Աշխարհ
Լիբիայի նավթային արդյունաբերության նախկին նախարար Շուկրի Հաանեմի մահացած մարմինը հայտնաբերվել է Ավստրիայի մայրաքաղաք՝ Վիեննայով անցնող Դանուբ գետում, հաղորդում է BBC Russian–ը։
Ըստ տեղական ոստիկանության, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հաղորդվում է, որ 69-ամյա Հաանեմը, որը նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի կառավարության անդամ է եղել, իսկ հեղափոխությունից հետո Վիեննայում աշխատել է մասնավոր ընկերությունում՝ որպես խորհրդատու։ Վերջինս Լիբիայից հեռացել է անցյալ տարի՝ զանվածային հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ։
Այդ ժամանակ նա խոսել է երկրում արյունահեղությունների մասին և նշել է, որ իրավիճակը դարձել է անտանելի։
2003 թվականից մինչև 2006–ը եղել է Լիբիայի վարչապետ, իսկ այնուհետև, մինչև 2011–ը եղելէ Լիբիայի նավթային արդյունաբերության նախարար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ