Թուրքիայի գլխավոր շտաբը զինվորականներին արգելել է հանգիստն անցկացնել ՌԴ-ում
Թուրքիա
Թուրք զինվորականներին արգելվում է արձակուրդն անցկացնել Ռուսաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է «Հուրիեթ» պարբերականը' վկայակոչելով Թուրքիայի գլխավոր շտաբը: Ընդգծվում է, որ այս հայտարարությունն ուղարկվել է Թուրքիայի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին:
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 ռմբակոծիչը Սիրիայի տարածքում խոցեց ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանեց ահաբեկիչներին աջակցողների կողմից «հարված թիկունքին»: ՌԴ ղեկավարը նաև հրամանագիր է ստորագրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)