«Ալ Կաիդա»–ն Աբու Կատադին ազատելու դիմաց կհանձնի առևանգված բրիտանացուն
Աշխարհ
«Ալ Կաիդա» ահաբեկչական խումբն իր պատրաստակամությունն է հայտնել առևանգված բրիտանացի Սթիվեն Մալկոլմին ազատ արձակել, եթե ազատություն կտան և ցանկացած մահմեդական երկիր` բացի Հորդանանից, կուղարկեն ծայրահեղական, աստվածաբան Աբու Կատադին, հաղորդում է BBC Russian–ը։
Ահաբեկչական ցանցի ղեկավարներն այդ մասին հայտարարությունն արել են խմբի հյուսիսաֆրիկյան մասնաճյուղի կայքում։ «Ալ Կաիդիա»-ի հայտարարությունում նշված է, որ Մեծ Բրիտանիան լուրջ վտանգի առաջ կկանգնի, եթե Աբու Կատադը հանձնվի Հորդանանի իշխանություններին։
Նշենք նաև, որ Հորդանանի իշխանությունները Կատադին մեղադրում են մի շարք ահաբեկչություններ կազմակերպելու մեջ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ