ՖԻԴԵ–ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
Մերձավոր Արևելք
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ և առաջարկել խաղաղության Նոբելյան մրցանակի գագաթնաժողովն անցկացնել Սիրիայում, հաղորդում է Interfax–ը։
ՖԻԴԵ-ի նախագահը հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը` Դամասկոսում, և տևել է ավելի քան երեք ժամ։
Անցյալ ամառ Լիբիայում՝ հակամարտության թեժ շրջանում, Իլյումժինովը ժամանել էր Տրիպոլի և Լիբիայի այդ ժամանակվա առաջնորդ Մուամար Կադաֆիի հետ շախմատ խաղացել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)