Կուսակցությունները փոխառել են Կոմկուսի գաղափարախոսությունը. Վազգեն Սաֆարյան
Հասարակություն
Այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նրանով, որ կուսակցությունները ինքնաքննադատաբար են մոտենում իրենց գործունեությանը՝ սկսած ՀՀԿ-ից վերջացրած ընդդիմադիրներից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ, ՀԿԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը:
«Կուսակցությունները նշում են, որ կա արդարության պակաս: Մենք վաղուց ենք այդ մասին ասել, բայց տարբերությունն այն է, որ իշխանությունները դրա մասին խոսում են՝ ասելով, որ քայլեր կկատարեն շտկելու համար, բայց մոռանում են, որ իշխանություն են եղել»,- նշեց Սաֆարյանը՝ հավելելով, որ արմատական փոփոխությունները սոցիալ-տնտեսական կյանքում հրատապ են:
Սաֆարյանի խոսքով տնտեսական քաղաքականությունը բևեռացրել է հասարակությունը:
«Վերջին 22 տարիներին լինելով ընդդիմություն՝ կարողացանք հասարակությանը մատուցել արդարության գաղափարախոսությունը, հիմա ամեն ոք փոխ է առել այն, տա՛ Աստված կարողանան իրականություն դարձնել»,- ասաց Սաֆարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը