Լևոն Տեր-Պետրոսյանի առողջությանը վտանգ չի սպառնում. Արամ Մանուկյան
Հասարակություն
Որևէ վտանգավոր բան չկա, ճնշման տատանումներ են եղել, այժմ Լևոն Տեր-Պետրոսյանը բժիշկների վերահսկողության տակ է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀՇ ղեկավար, ՀԱԿ անդամ, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ՀԱԿ առաջնորդը ապրիլի 24-ին չմասնակցեց ՀԱԿ համակիների երթին դեպի Ծիծեռնակաբերդ, մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի՝ երթին չմասնակցելը բացատրել էր վերջինիս վատառողջ լինելով:
Հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ մայիսի երեքին նախատեսված ՀԱԿ հանրահավաքին՝ Մանուկյանը պատասխանեց. «Հույս ունեմ կմասնակցի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը