Սարկոզին՝ Կադաֆիի հետ հարաբերությունների մասին հոդված հրապարակելու համար դատի կտա ԶԼՄ–ներին
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Mediapart էլեկտրոնային լրատվամիջոցին դատի կտա՝ 2007–ին իր նախագահական քարոզարշավը Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի կողմից հովանավորվելու մասին հրապարակված հոդվածի պատճառով, հաղորդում է BBC Russian–ը։
«Նախընտրական քարոզարշավը չի արդարացնում ամեն ինչ։ Mediapart–ի հրապարակած հոդվածն ամբողջությամբ կեղծիք է։ Գոյություն ունի բարոյականություն, և ով կստի, պետք է պատժվի արդարադատության կողմից», – ասել է Սարկոզին հեռուստատեսությամբ։
Կադաֆիի որդին՝ Սեյք ալ–Իսլամը բազմիցս հայտարարել է էլեկտրոնային հրապարակումների ճշմարտացիությունն առ այն, որ իր ընտանիքը 50 միլիոն եվրո (մոտ 60.3 միլիոն դոլար) գումար է փոխանցել «Միություն հանուն Ժողովրդական շարժման» թեկնածուիի նախընտրական հիմնադրամի հաշվին։ Սակայն Սարկոզիի շտաբի ներկայացուցիչները հայտնել են ալ–Իսլամի խոսքերը հաստատող փաստերի բացակայության մասին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ