ՀՅԴ–ն այսօր ամենակարգին ընդդիմությունն է. Աղվան Վարդանյան
Հասարակություն
ՀՅԴ քարոզչական աշխատանքների համակարգող Ազվան Վարդանյանը լրագորղների հատ հանդիպմանը կոչ արեց ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժրին պահպանել քաղաքակիրթ մրցակցության կանոնները։ «Մենք վերջին ճակատամարտի դուրս չենք եկել, ընտրութւոններնն ավարտվելու են, մենք ապրելու ենք կողք–կողքի», – նշեց նա։
Երկրորդը, ինչ կարևորեց Վարդանյանը, այն է, որ ՀՅԴ–ն քարոզարշավի ընթացքում կարողացել է ժողովրդին ներկայացնել ՀՅԴ առավելությունները։ Մյուս կողմից էլ՝ նա ցավ հայտնեց, որ բանավեճերի հնարավորությունները չեն ունեցել, մինդեռ ՀՅԴ ներկայցուցիչներից ոչ մեկն, ըստ նրա, չի խուսափել այդ բանավեճերից։ Դրա մասին, ըստ Վարդանյանի, վկայում է օրերս մշակույթի գործիչների հետ հանդիպմանը ՀՅԴ ԳՄ անդամ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստ է բանավիճելու ցանկացած ուժի ցանկացած ներկայացուցչի հետ։
Երրորդը Վարդանյանը նշեց ԶԼՄ–ների մեծ մասի՝ մեկ կենտրոնից՝ նախագահական նստավայրից ուղղորդվելը, ինչը, ըստ նրա, հետագա տարիներին բացասաբար կանդրադառնա ազատ մամուլի վրա։ Մինչդեռ, Վարդանյանի համոզմամբ, ազատ ԶԼՄ–ները մեզ համար պակաս կարևոր չեն, քան՝ պետական իստիտուները։ Նա անդրադարձավ նաև «ուղղորդված» սոց. հարցումներին, որոնցով փորձում են ինչ–որ հոգեբանական դաշտ ստեղծել։ Ըստ նրա՝ փորձը ցույց է տվել, որ այդ հարցումները իրականությանը չեն համապատասխանում։
«Վերջին շրջանում փորձ է արվում վարկաբեկել ՀՅԴ–ին, փորձում են անձնավորված վարկաբեկել մեր առաջին դեմքերն, փորձում են շահարկել ժամանակին՝ մեր իշխանության մեջ լինելը», – որպես չորրորդ կետ հշատակեց նա՝ հավելելով, որ բացի դրանից, փորձում են հակասություն գտնել դաշնակցության շարքերի և ղեկավարության միջև, մինդեռ ՀՅԴ միասնական թիմ է։
Վարդանյանը այսօր ՀՅԴ համարում է «ամենակարգին ընդդիությունը», րնայած նրան, որ որոշ քաղաքկան ուժեր փորձում են տպավորություն ստեղծել, թե այն ընդդիմությունն է ընդդիմություն, որը երկիրը տանում է ցնցումների։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը