Պարոն նախագահ, Գագիկ Ծառուկյան, Արթուր Բաղդասարյան՝ մկաններ ցուցադրելու ժամանակը անցել է. Արամ Գյուրջյան
Հասարակություն
Այդպես էլ մեր քաղաքացիները չտեսան քաղաքական քարոզարշավ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Արամ Գյուրջյանը:
«Տեսանք ճոխ, լավ կազմակերպված մասսայական հանդիսություններ, մի դերասանի թատրոնին, որ տարբեր վայրեր այցելեով կրկնում էր նույն տեքստերը: Օլիգարխի հարսանյաց հանդես էր հիշեցնում, քան նախընտրական քարոզարշավ»,- նկատեց Գյուրջյանը:
Խոսելով ընտրակաշառքների մասին, Գյուրջյանը նշեց, թե զզնավքով է խոսում դրա մասին ու այդպես էլ որոշ քաղաքական ուժեր չհասկացան, որ չի կարելի գնել ՀՀ քաղաքացիներին. «Ստեղծագործական մոտեցում են ցուցաբերում. սկզբից գումար, հետո՝ մուրաբա, հեռախոսներ»:
Ամենակարևոր հանգամանքը Գյուրջյանի խոսքով այն է, որ այդպես էլ չտեսանք քաղաքական բանավեճեր քաղաքական ուժերի առաջնորդների միջև:
«ՀԴԿ առաջնորդը բազմիցս բանավեճի հրավերներ է արել: Հիմա ես նրա անունից կրկին հայտարարում եմ՝ պարոն նախագահ, Գագիկ Ծառուկյան, Արթուր Բաղդասարյան, մկաններ ցուցադրելու ժամանակը անցել է»,- ասաց Գյուրջյանը:
Գյուրջյանի համոզմամբ՝ այս ընտրությունների միակ դրական շարժը զանգվածային լրատվամիջոցների աշխատաքն էր: Ըստ նրա՝ ԶԼՄ-ները արեցին ամեն հնարավորը, որ քաղաքական ուժերը հավասարապես ներկայանալու հնարավորություն ունեցան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը